Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տղամարդուն կացնով ու լինգով սպանած երիտասարդ կնոջը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 10 տարվա ազատազրկման. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«2013թ. օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կատարված սահմռկեցուցիչ սպանությունը ժամանակին մեծ աղմուկի առիթ էր դարձել: Ընկերուհու տանը ամիսներ շարունակ հյուընկալվող երիտասարդ կինն անկողնում կացնահարել էր ընկերուհու ամուսնուն, ապա նրա խորթ դստեր օգնությամբ թաքցրել դիակը:
Օրենքով նախատեսված պատժից խուսափելու համար կինը նաև սուտ պատմություն էր հորինել` իրավապահներին պատմելով, թե, իբր, սպանված տղամարդը ժամանակին սպանել էր իր կնոջը: Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը կատարված հանցագործության մասին իրավապահներին հայտնի էր դարձել միայն սեպտեմբերի 1-ին, երբ նրանք տան նկուղում հայտնաբերել էին սպանվածի դին:
Նույն օրն սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Հեղինե Գալստյանը և տվել խոսոտովանական, բայց կեղծ ցուցմունք: 22- ամյա կինը մանրամասն պատմել էր, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, քանի որ վերջինը ցանկացել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Հեղինե Գալստյանը պատմել էր, որ 2011թ. ամուսնացել և բնակություն էր հաստատել Ապարան քաղաքում: Բայց 2 տարի անց ամուսնալուծվել է, վերադարձել հայրական տուն, ծնողներն իրեն չեն ընդունել, ինքն էլ աշխատանք փնտրելու համար գնացել է Ստեփանավան քաղաք: Այստեղ սրճարանում աշխատանքի անցնելով` ծանոթացել է նույն սրճարանում աշխատող Ս.Հովհաննիսյանի հետ և խնդրել է նրան թույլ տալ որոշ ժամանակ բնակվել իր տանը: Ս.Հովհաննիսյանը համաձայնել է, և ինքն սկսել է բնակվել նրա, նրա ամուսնու` Ալեքսանդր Կլիմովի, և անչափահաս դստեր հետ:
Որոշ ժամանակ անց Ս.Հովհաննիսյանը վիճաբանել է ամուսնու հետ և հեռացել տանից, իսկ ինքը շարունակել է բնակվել նույն տանը, որի ընթացքում ընկերուհու ամուսնու հետ երբեմն իր կամքով սեռական հարաբերություն է ունեցել: Իսկ դեպքի օրը, կնոջ պատմածի համաձայն, Ալեքսանդր Կլիմովն ալկոհոլի ազդեցության տակ պահանջել է իր հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալ:
Ինքը մերժել է, և Կլիմովն սկսել է ծեծել իրեն, գցել անկողնու վրա, հանել շորերը, ինքն էլ, դանակը վերցնելով, անկողնու մեջ մի քանի հարված է հասցրել, ապա հարվածել է նաև կացնով և լինգով ու տեղում սպանել նրան: Հետո արթնացրել է նույն սենյակում քնած 9-րդ դասարանցի աղջկան ու խնդրել օգնել իրեն, Ալեքսանդր Կլիմովի դիակը տանից տեղափոխել նկուղ և թաքցրել այնտեղ:
***
Այսպիսով, իրավապահներին հաջողվել էր բացահայտել իրեն հյուրընկալած տան տիրոջը դաժանաբար սպանած Հեղինե Գալստյանի կատարած հանցագործությունը: Իսկ դատարանը, նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար, որոշում է կայացրել դատապարտել 10 տարվա ազատազրկման»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: