կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-25 16:51
Իրավական

22-ամյա տղան դատապարտվեց 13 տարվա ազատազրկման սուտ մատնության և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար

22-ամյա տղան դատապարտվեց 13 տարվա ազատազրկման սուտ մատնության և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար

22-ամյա Ալբերտ Հակոբյանը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման թմրանյութերի ապօրինի շրջանառման և ոստիկանության աշխատակցի հանդեպ սուտ ցուցմունք տալու համար:

 

Ալբերտը թմրանյութերի ապօրինի շրջանառության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Եվ այս նույն գործի դատավարության ժամանակ էլ կատարել է սուտ մատնությունը, որի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությունն ավարտվեց այսօր:

 

Նրա հետ սուտ ցուցմունք տալու համար ամբաստանյալի աթոռին էր նաև Արտաշես Բաղումյանը: Ալբերտը միջնորդել էր արագացված կարգով դատավարությունն անցկացնել, սակայն Բաղումյանը չէր ցանկացել իր մասով արագացված կարգով քննությանը: Այդ իսկ պատճառով էլ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց երկու ամբաստանյալների գործերն առանձնացնելու մասին միջնորդությունը:

 

Արտաշես Բաղումյանի մասով դատական նիստ նշանակվեց սեպտեմբերի 1-ին, իսկ Ալբերտ Հակոբյանի գործով դատավարությունն անցկացվեց արագացված կարգով, այսինքն` չհետազոտվեցին ապացույցները: Մեղադրողի և պաշտպանի ճառերից հետո վերջին խոսքն ասաց ամբաստնյալը. «Խնդրում եմ մեղմ վարվեք ինձ հետ»:

 

Դատարանն անցավ խորհրդակացական սենյակ և որոշ ժամանակ անց հրապարակեց դատավճիռը` համակցությամբ 13 տարվա ազատազրկման դատապարտելով Ա. Հակոբյանին:

 

Ի դեպ, Ա. Հակոբյանն այսօր դատապարտվեց արդեն չորրորդ անգամ