|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քվեակության դրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին հարցը:
Հանձնաժողովը նախագահող` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ Հայաստանն այլընտրանք չունի` պետք է անդամակցի ԵՏՄ-ին, և ինքը կողմ է քվեարկելու անդամակցության նախագծին:
Ձայների` 5 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ նախագիծը մտավ ԱԺ նիստի օրակարգ:
Կողմ քվեարկեցին նիստին ներկա` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, Արման Սահակյանը, անկուսակցական պատգամավոր Կարեն Բոթոյանը և ՀՅԴ խմբակցությունից Արման Բաբայանը: ԵՏՄ-ի փաստաթղթին դեմ քվեարկողը ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էր:
Նշենք, որ տնտեսական հանձնաժողովի նիստին ներկա չէին ՀԱԿ խմբակցության անդամները: