|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պագամավոր Միքայել Մելքումյանը այս պահին նպատակահարմար չի համարում ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց ձեռնարկելը: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը օրենքի նախագիծ է մշակել ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, որը ցանկանում է դնել շրջանառության մեջ;
Yerkir.am-ի հետ զրույցում Միքայել Մելքումյանը նշեց, որ շուտափույթ դուրս գալն այնպիսի կառույցներից, որոնք ոչ միայն տնտեսական են, այլև աշխարհաքաղաքական գործոններ ունեն իրենց մեջ, չի բխում է մեր ազգային, պետական շահերից:
«Հասկանում եմ, որ կան դժգոհություններ ԵՏՄ-ից: Ես էլ ունեմ դժգոհություններ, որովհետև առայժմ չենք տեսնում այն սպասումները, որոնք ի սկզբանե ունեցել ենք ԵՏՄ մտնելիս, բայց արագ դուրս գալ նման կառույցից նպատակահարմար չէ այս պահին, դա կարող է նաև ռիսկեր պարունակել: Համակողմանի վերլուծված ու հիմնավորված չէ, թե ինչ կտա մեզ ԵՏՄ-ից դուրս գալը»,- ասաց Միքայել Մելքումյանը: