|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր գումարվել է ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի իններորդ նիստը, որին մասնակցել են էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ու գործարարներ:
Լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված խնդիրներին ու դրանց լուծմանը: Նախարարի խոսքով` այդ խնդիրները վերաբերում են նորմատիվ բազաների միասնական ձեւավորմանը, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի իրավասությունների ներքո ընդունվող փաստաթղթերի ներդրմանը և այլն: Եվ նիստում խորհրդատվական քննարկման նպատակն այն է, որ հստակեցում մտցվի տեխնիկական կանոնակարգերի ընդունման, դրանց կիրառման, մեկնաբանման, անդամ երկրների առեւտրի խթանման վերաբերյալ մի շարք հարցերում:
Արծվիկ Մինասյանը հավելեց, որ կան առանձին հարցեր, որոնք կապված են ռուսական շուկայում կամ ԵՏՄ անդամ երկրների շուկաներում հայկական ապրանքների իրացման հետ: Եվ նման հարցեր են քննարկվել նիստի ժամանակ, որպեսզի միասնական մոտեցում ձևավորվի, որպեսզի ավելորդ վարչարարական միջամտություններ չլինեն` հնարավորություն տալով ապրանքների առեւտուրն իրականացնել առանց խոչընդոտի: Կարեւոր հարցերից մեկը, որը քննարկելու են, երրորդ երկրներից ԵՏՄ ներմուծումանն է վերաբերելու:
«Ինչ վերաբերվում է ԵՏՄ երկրների հետ սահման չունենալուն, ապա բնական է, որ դա էականորեն դժվարացնում է այն հիմնական առավելություններից օգտվելու հնարավորությունը, որ կարող էր լինել, եթե միասնական սահման լիներ, բայց դա չի վերացնում հնարավորությունը, որ մենք կարող ենք իսկապես օգտվել ԵՏՄ-ի մեծ շուկայից»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը: