|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը կենսունակ է. հայտնում է РИА Новости-ն:
«Ղրղզստանի հետ կապված աշխատանքը կշարունակվի: Իսկապես, Ղրղզստանի կողմից արվել են որոշակի դիտողություններ: Հիմնականում դա կապված է ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտի հետ: Դա նորմալ աշխատանքային իրավիճակ է: Օրենսգիրքը կենսունակ է: Այդ օրենսգրքին այլընտրանք չկա: Որևէ կասկած չկա, որ վաղ, թե ուշ, հետագա ինտեգրացիոն գործընթացների շահերից ելնելով, այն ուժի մեջ կմտնի»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ Մաքսային օրենսգրքի վրա աշխատանքը կշարունակվի ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով: Պեսկովն ընդգծել է, որ Բելառուսը կմիանա օրենսգրքին, քանի որ արդեն համաձայնեցրել է դրա դրույթները: