Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս շարժման նպատակը մեր երկրի վերականգնումը, մեր երկրի ապաքինումը, զարգացումն է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ՝ գործող իշխանության հեռացման պահանջը։
«Գնալու ենք այս մարդկանց հեռացմանը, ուրիշ ձև չունենք մենք, ուրիշ կերպ չկա, այլընտրանք չեն թողել ուղղակի։
Հայրենիքի, պետության հսկայական հատվածի զիջումը ներկայացնում են որպես հաղթանակ։ Գրանադայի հանդիպումից հետո էլ հայտարարում էին՝ «Հայաստանը հաղթանակ է կքնել», «Անկլավների հարց չկա»․ տեսնու՞մ եք՝ հիմա ինչ է տեղի ունենում։ Այս ստի շղթան պետք է կտրենք։
Ժողովուրդ, ամեն մեկդ ինքներդ ձեզ հաշիվ տվեք՝ հա՞շտ եք այս իրավիճակի հետ, թե՞ ոչ։ Եթե հաշտ չեք, հնարավորություն կա, որ իրավիճակը դարձնենք ի նպաստ մեզ՝ ի նպաստ մեր պետության։
Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի»,- շեշտեց Բագրատ Սրբազանը։
«Համբերատար, քայլ առ քայլ, ընթանալու ենք դեպի մեր նպատակակետը։ Հենց դա ենք անում։ Երբեմն դանդաղ է թվում, թվում է՝ սա էլ այնպես չեղավ, բայց ոչ, այդ ամենը ամբողջական գործընթացի մաս է կազմում»,- ասաց Բագրատ Սրբազանը։
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկում լիներ, ու վերջ։ Երանի այդպես լիներ լուծումը, բայց գիտենք՝ մեր դիմացն ով է կանգնած։ Բայց անհաղթահարելի չեն իրենք։ Այն միֆը, որ ստեղծել են, թե էս կանեն, էն կանեն, արյուն կթափեն, այդ միֆը չկա, այդ ուժն էլ չկա, ժողովու՛րդ»,- հավելեց նա։
Բագրատ Սրբազանը հավաստիացրեց նաև՝ պայքարից հետ չի կանգնելու։
«Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ կարևոր չէ։ Եթե ոչ ոք էլ չմնա, մենակ էլ լինեմ, ես ոչ մի քայլ հետ դնելու ճանապարհ չեմ տեսնում ինձ համար։ Հետևաբաար, մեր գնալու տեղն առջևն է, ոչ թե հետևը»,-ասաց նա։