Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պենտագոնը տեղեկացնում է, որ ամերիկյան կործանիչներն ու ռազմական ուղղաթիռներն ուղարկվել են Սիրիայի հյուսիս՝ սպառնալով Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններին, այն բանից հետո, երբ նրանք «շատ են մոտեցել» Այն Իսայում տեղակայված ամերիկյան զորքերին. հայտնել է Պենտագոնը: Վաշինգտոնը նաև բողոք է ուղարկել Անկարա. հայտնում է rt.com-ը:
ԱՄՆ անանուն պաշտոնյան հայտնել է, որ երեքշաբթի «ուժ ցուցադրելիս» կիրառվել են F-15 կործանիչներ և AH-64 Apache ռազմանավեր, քանի որ զինյալները «խախտել են գործող համաձայնագիրը», այն է՝ չսպառնալ ԱՄՆ զորքերին: Պաշտոնական բողոքը թուրք զինվորականներին է ներկայացվել դիվանագիտական ուղիներով:
Թեև անցած շաբաթ ամերիկյան զորքերը դուրս էին բերվել Սիրիայից, հատուկ նշանակության որոշ ջոկատայիններ, ըստ երևույթին, դեռ գտնվում են Այն Իսայի տարածքում՝ սիրիա-թուրքական սահմանի և նախկին ԻՊ-ի միջև։.
Ամերիկյան զորքերին մոտեցած ուժերը ոչ թե թուրքական կանոնավոր բանակն է, այլ ջիհադական գրոհայիններ. նույնը, ինչպես հիմա, 2016-ին՝ Թուրքիայի «Եփրատի վահան» գործողության ժամանակ էր, երբ թիրախավորվել էին Աֆրինի շուրջը տեղակայված քրդերը: Սակայն եթե արևմտյան մամուլը նախկինում այդ զինյալներին անվանում էր «չափավոր ապստամբներ», երեքշաբթի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան նրանց արդեն անվանում էր «մարդասպաններ, ավազակներ ու ծովահեններ, որոնք պետք է ջնջվեն երկրի երեսից»:
Քրդերը սիրիական կառավարական զորքերի հետ պայմանագիր են կնքել՝ տեղափոխվել սահման և արգելափակել զինյալներին: Նախկինում ԱՄՆ-ը արգելում էր Դամասկոսի կառավարությանը վերադարձնել իր քուրդ դաշնակիցների կողմից ԻՊ-ից ազատագրված տարածքները, քանի որ այդտեղ է Սիրիայի նավթային և գյուղատնտեսական ռեսուրսների մեծ մասը: