Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն սպառնացել է հեռանալ այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացավ «պերսոնա նոն գրատա» հայտարարել 10 արևմտյան դեսպաններին, որոնք կոչ էին արել ազատ արձակել բանտարկված գործարար և իրավապաշտպան Օսման Քավալային. հայտնում է Deutsche Welle-ն։
Ըստ պարբերականի՝ Չավուշօղլուն, որը գտնվում էր Հարավային Կորեայում, երբ Էրդողանը շաբաթ օրը հայտարարություն արեց, հորդորել է նախագահին՝ հետաձգել որոշումը մինչև երկուշաբթի կայանալիք Նախարարների խորհրդի նիստը և դեմ առ դեմ խոսել։
«Եթե դեսպանները հայտարարվեն պերսոնա նոն գրատա, ես ստիպված կլինեմ լքել իմ պաշտոնը արտաքին գործերի նախարարությունում»,- ասել է Չավուշօղլուն Էրդողանին։ Նախագահը պատասխանել է, որ նախարարը ոչինչ չի կարող անել։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) անդամները, ըստ հոդվածի, նախազգուշացրել են որոշման ազդեցության մասին այնպիսի երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների վրա, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և Կանադան: Նրանք փորձել են փոխզիջում գտնել, որից հետո նախագահի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը քայլեր են ձեռնարկել՝ համոզելու վերոհիշյալ դեսպանատներին, որ նրանք չպետք է միջամտեն երկրի ներքին գործերին։
Սակայն Էրդողանի խոսքերը հայտնվել են աշխարհի մամուլում, իսկ երկուշաբթի թուրքական լիրան իջել է ռեկորդային ցածր մակարդակի։ Նույն օրը՝ ավելի ուշ, ԱՄՆ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը հավատարիմ կմնա Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին և խոստանում է չմիջամտել այլ երկրի ներքին գործերին։