Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մայիսի 9-ի առթիվ Հաղթանակի այգում տոնական միջացառմանը ներկա էր նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հետ զրույցում Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ունի գնահատական Ջ. Ուորլիքի վերջին հայտարարությանը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ:
Լսելով մեր թղթակցի հարցը` Աբրահամյանը հայտարարեց. «Ամեն դեպքում դա իր անձնական դիրքորոշումն է»:
Երբ մեր թղթակիցը վարչապետին տեղեկացրեց, որ դա ոչ թե Ուորլիքի անձնական տեսակետն է, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումը` այդ մասին հստակ ասված է Ուորլիքի հայտարարության մեջ, վարչապետը ասաց. «Ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, որ պետք է վերադարձնենք տարածքները եւ այլն, եւ այլն: Հստակ բոլոր քայլերը պետք է հնչեցվեն եւ այդ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, դա է լինելու մեր սկզբունքը»: