կարևոր
11563 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-04 22:06
Աշխարհ Քաղաքական

Որեւէ մեկը հարց չի՞ տալիս, թե ինչու Ալիեւն ու Էրդողանը հրաժարվեցին հանդիպել իրենց տեղական գործեղբոր հետ

Որեւէ մեկը հարց չի՞ տալիս, թե ինչու Ալիեւն ու Էրդողանը հրաժարվեցին հանդիպել իրենց տեղական գործեղբոր հետ

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է.

«Որեւէ մեկը հարց չի՞ տալիս, թե ինչու Ալիեւն ու Էրդողանը հրաժարվեցին հանդիպել իրենց տեղական գործեղբոր հետ։ 

Եվրոպայի ջանքերով ինչ հնարավոր էր քերել՝ քերեցին Էրդողանն ու Ալիեւը, որից հետո պիտի թուղթ ստորագրեին, որ իրենց փալասն ասեր՝ Ղարաբաղը տվի, որ «խաղաղ ապրենք» թուրքի տակ։ (Եվրոպայից էլ են չէ՞ փող ստացել՝ հումանիտար օգնության անվան տակ, թե չէ էդ զանազան նիկոլականները, որ 9 ամիս Արցախ բառը չէին էլ արտասանում, մեկ էլ հոպ, սկսեցին «արցախահայերի խնդիրներով զբաղվել», էդ  հայատյաց սորտը առանց շահ ոչինչ չի անում, սա մեկընդմիշտ հիշեք, ու փորձեք հասկանալ, թե ինչ են խոստացել դրա դիմաց, դրանք անվճար իրենց գլուխն էլ չէին քորի)...

Հիմա հարց. ինչի՞ դրանք որոշեցին չգնալ, ի՞նչ է փոխվել իրենց պլաններում։ Կարող է՞ հիմա էլ ռուսից են փորձում քերել ինչ հասցնեն, քանի տենց տվող կա՝ տանեն...  

Մի հատ մտածեք ու զուգահեռ նաեւ մտածեք, թե էս տեմպերով 2-2,5 միլիոն մարդու որտե՞ղ եք տարհանելու, մեկ էլ, էդ տարհանման դիմաց ու՞մ մոտ է «տնտեսական աճ» գրանցվելու...»: