Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերնիսաժ»-ի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը սկսվեց շուրջ մեկ ժամ ուշացումով, քանի որ ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանը վատառողջ էր, եւ շտապօգնություն էր հրավիրվել դատարան:
Դատական նիստը բացված հայտարարելուց հետո դատավոր Գագիկ Պողոսյանը հետաքրքրվեց ամբաստանյալի առողջական վիճակով: Նա անորոշ պատասխան տվեց:
Դատարան չէին ներկայացել գործով երեք տուժողները: Նրանցից երկուսը ծանուցում չէին ստացել դատական նիստի վերաբերյալ, իսկ մեկը, թեև պատշաճ ծանուցվել էր, սակայն դատարան չէր ներկայացել:
Դատարանի հարցմանն ի պատասխան՝ դատախազ Հ. Սարգսյանն ասաց, որ դատական նիստը պետք է հետաձգել տուժողների` ներկա չլինելու պատճառով: Ամբաստանյալների պաշտպանները նույնպես կողմ էին նիստը հետաձգելուն: Դատարանը որոշեց տուժողներին կրկին ծանուցել հաջորդ դատական նիստի վերաբերյալ և դատական հաջորդ նիստը նշանակեց դեկտեմբերի 3-ին:
Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը, մինչ դատարանի որոշումը հրապարակելը, ցանկացավ միջնորդություն ներկայացնել, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը սաստեց նրան՝ ասելով, որ խանգարում է դատարանին` որոշումը հրապարակել, և միայն որոշումը հրապարակելուց հետո փաստաբան Ալվանդյանը հայտնեց, որ միջնորդությունը վերաբերում էր իր պաշտպանյալին երկրորդ անգամ վիրահատելուն: Դատավորը պատասխանեց, որ այդ հարցով կարող են դիմել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը: Նշենք, որ երեք ամբաստանյալներն էլ գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: