կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-05 15:30
Իրավական

«Վերնիսաժ»-ի գործով ամբաստանյալի առողջական վիճակը լավ չէ, սակայն հիվանդանոց դեռ չի տեղափոխվել

«Վերնիսաժ»-ի գործով ամբաստանյալի առողջական վիճակը լավ չէ, սակայն հիվանդանոց դեռ չի տեղափոխվել

«Վերնիսաժ»-ի գործով վերջին դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի` դատարանում ներկա չլինելու պատճառով: Իսկ առաջին դատական նիստում Վալերիի պաշտպան, փաստաբան Արայիկ Ալվանդյանը դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիր ունի, պատրաստվում է երկրորդ վիրահատությանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արայիկ Ալվանդյանը հայտնեց, որ ներկայումս իր պաշտպանյալը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, պարբերաբար վատանում է, շտապօգնություն են կանչում, և ուղղակի անհրաժեշտություն է նրան «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելը:

 

Փաստաբանը նշեց նաև, որ դեռևս նոյեմբերի 7-ին է դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը Վալերիի հիվանդանոց տեղափոխման հարցով, սակայն դեռևս որևէ նորություն չկա, պատասխանում են, թե այդ ուղղությամբ աշխատում են: Ա. Ալվանդյանը, սակայն, չի մեղադրում ոչ ոքի` նշելով, թե սխալ է ասել` գործը քնեցնում են կամ ձգձգում, պարզապես գործ ունենք կալանավորի հետ, այլ ոչ ազատ քաղաքացու, որ երբ հարմար լինի, մեքենա կանչեն ու տեղափոխեն հիվանդանոց:

 

Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել հասարակական վայրում խուլիգանություն անելու և անձին թեթև մարմնական վնաս հասցնելու համար: