Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, լրագրողների հետ խոսելով ժամեր առաջ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունների մասին, մասնավորապես` որ Ազատության հրապարակում հրավիրում է քաղաքացիական ժողով, և որ եռյակը միասնական չէ, պատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է, որ եռյակը պառակտվի:
«Դա պառակտում չէի անվանի: Ինձ համար նորություն էր, որ նա հրավիրում է քաղաքացիական ինչ-որ ժողովի, բայց ես արտասովոր բան չեմ տեսնում, ես սովոր եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ինչ-որ նորարարություններ մտցնել պրոցեսի մեջ: Երևի ինչ-որ բաց դռների օր է հայտարարելու քաղաքացիների համար, երևի փորձում են ինչ-որ կերպ նպաստել շարժման արդյունավետ ընթացքին: «Ժառանգության» մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, դժվար է մի բան ասել: Գիտեմ, որ Ռուբիկ Հակոբյանը դժվար թե կիսեր այդ տեսակետը: Զարուհի Փոստանջյանն էլ միշտ այլ բան է ասում»,- նշեց ՀԱԿ պատգամավորը` ակնարկելով, որ «Ժառանգություն»-ում միասնական չեն:
Ըստ Լյուդմիլա Սարգսյանի` «Ժառանգության» ներսում պետք է դիրքորոշումները համաձայնեցնեն, նոր հանդես գան հայտարարություններով, որպեսզի Ռուբիկ Հակոբյանը գոնե ասելիք ունենա եռյակում: «Րաֆֆի Հովհաննիսյանը այս թեմայով պետք է խոսի Ռուբիկ Հակոբյանի հետ, իսկ Ռուբիկ Հակոբյանն այս ամենի մասին չի ասել: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ամիսը մեկ է հանդիպում Ռուբիկ Հակոբյանի հետ, և եթե Րաֆֆի Հովհաննսիյանը գիշերը ինչ մտածում ու հայտարարում է, դա իրենց խնդիրն է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ «Ժառանգության» ներկայացուցիչների տարբեր կարծիքների մեջ ինքը հենվում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի կարծիքի վրա: