կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 23:10
Հասարակություն

Մարդ, ով քննադատեց Եվրոպայի անտարբերությունը. Ժան Ժորեսին արժանվույնս հիշեցին ֆրանսիական համալսարանում

Մարդ, ով քննադատեց Եվրոպայի անտարբերությունը.  Ժան Ժորեսին արժանվույնս հիշեցին ֆրանսիական համալսարանում

Այսօր Հայաստանի Ֆրանսիական համալսարանը հյուրընկալել էր Ֆրանսիայից ժամանած խորհրդարանականներին: 2014-ը հայտարարված է ֆրանսիացի հասարակական քաղաքական գործիչ Ժան Ժորեսի տարի, և Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հիմնադրի մահվան հարյուր ամյակի ոգեկոչման շրջանակներում Հայաստան են ժամանել Ֆրանսիայի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող Սոցիալիստական խմբակցության պատգամավորները ղեկավար  Բրունո լը Ռուի ղեկավարությամբ:


Նախ Ֆրանսիական համալսարանի ռեկտոր  Ժան Ժակ Մոնտուան նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է նման խորհրդանշական առիթով հավաքվելը, քանզի Ժան Ժորեսը խաղաղության ու արդարության մարտիկ էր, ով բարձրաձայնում էր հայ ժողովրդի հանդեպ իրականացրած ոճրագործությունների մասին՝ խստագույնս դատապարտելով նման երևույթները:


Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո լը Ռուն իր ելույթում նշեց, որ Ժան Ժորեսը պայքարի կերպար է խորհրդանշում, ով բառի, խոսքի ուժով կառուցեց Ֆրանսիայի հանրապետությունը:


«Ժան Ժորեսը ոչ ասաց բարբարոսությանը՝ պաշտպանելով հայ ժողովրդին: Նա առաջիններից էր, ով դատապարտեց ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ջարդերը, այլ նաև Եվրոպայի անտարբերությունը՝ առաջ քաշելով մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները: Նրա՝ հանուն արդարության մղվող պայքարը մենք ևս պետք է շարունակենք»,- ասաց ֆրանսիացի խորհրարանականը՝ հավելելով, որ վերջերս Ֆրանսիայի նախագահ Օլանդը մի առիթով մեջբերել է հենց Ժան Ժորեսի հայտարարություններից մեկը. «Մարդկությունը չի կարող հանգիստ քնել, քանի դեռ նկուղում սպանված ժողովուրդների դիակներն են»:


Նշենք, որ  Ժան Ժորեսը 1900-1908 թթ. եղել է ՀՅԴ հրատարակած Pro Armenia երկշաբաթաթերթի խմբագրական խորհրդի անդամ: