|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ Ազատության հրապարակ էին եկել և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և խմբակցության բարտուղար Արամ Մանուկյանը. Գրում է «Առավոտը»:
Ստյոպա Սաֆարյանը ներկա է եղել զրույցին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սաֆարյանն այդ այցը «քաղաքավարության այց» է որակել: Նրա խոսքերով՝ կոնգրեսականները հետաքրքրվել են պարոն Հովհաննիսյանի առողջությամբ.
«Իրենց հետաքրքրում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է տեսնում, ոնց է տեսնում: Նա ասաց այն, ինչ բազմիցս կրկնել է, դուբ գիտեք: Պարոն Հովհաննիսյանը փորձեց հետաքրքրվել նրանց դիրքորոշմամբ, թե իրենք ինչ լուծում են տեսնում: Ասել, որ նրանք առաջարկեցին այդպես լուծումներ՝ ոչ: Թեթևակի զրույց եղավ առաջիկա սպասվող զարգացումների շուրջ, չշրջանցվեց նաև քաղաքապետի և Երևանի ավագանու ընտրությունների թեման: Շատ մակերեսային զրույց եղավ»,- Ստյոպա Սաֆարյանի խոսքերն է մեջբերում թերթը:
«Առավոտի» հարցին՝ ի՞նչ կարելի է սպասել այս քայլից, Ստյոպա Սաֆարյանը պատասխանել է. «Որպես զրույցի ականատես՝ կարող եմ ասել, որ այցը քաղաքավարական բնույթի էր»: