|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
«Ձեզ մոտ խորքային երկվություն է առաջացել»,- ԱԺ նիիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանին (Հակոբ Մովսես), ում լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը:
«Եթե ձեզ համար ավելի հոգեհարազատ է գրող, արվեստագետ, մտավորական Հակոբ Մովսեսը, դրա վրա կենտրոնացեք: Բայց դուք պետական պաշտոնյա եք, որն ունի վարքագծի որոշակի կանոններ: Դուք այդ կանոնն եք խախտել»,- նշեց Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ լինելով հանձնաժողովի անդամ՝ կարծիք հայտնելու սահմանափակում կա:
«Հիմա դուք գրո՞ղ եք, թե՞ պետական մարմնի վերահսկիչ անդամ. այստեղ է այդ երկվությունը: Եթե չեք կարողանում հաղթահարել, պետք է արդեն որոշեք»,- հավեց պատգամավորը: