Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նախաձեռնած տնտեսական ֆորումում ելույթ ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա քննադատեց տնտեսության զարգացման հարցում հոռետեսաբար տրամադրված մարդկանց և նշեց, որ մի քանի միջազգային կազմակերպություններ շտապել էին ճշգրտել տնտեսական աճի ցուցանիշները, բայց, նախարարի համոզմամբ, պետք չէր թերագնահատել ներքին կարողությունների դերը:
«Չեմ ուզում տպավորություն թողնել, թե բավարարված ենք աճի տեմպերով, բայց հավելյալ հոռետեսությամբ որևէ արժեք չենք կարող ստեղծել կամ նպաստել տնտեսության զարգացմանը: Շատերի համար քննադատությունը հերոսություն է, իսկ շատերի համար՝ ամենօրյա ծառայությամբ տնտեսությանը օգտակար լինելու աշխատանք»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Նա խոսեց աշխարհում տեղի ունեցող քաղաքական-տնտեսական տեղաշարժերի, ինչպես նաև ներքին մարտահրավերների մասին, սակայն, ըստ նախարարի, ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ հնարավոր է շատ հարցեր լուծել:
Ճշմարիտյանը նշեց, որ կառավարությունը որդեգրել է ձեռներեցությամբ զբաղվող մարդկանց կողքին կանգնելու ու նրանց աջակցելու քաղաքականությունը, ՓՄՁ-ների նկատմամբ հարկային արտոնությունների, նրանց աջակցելու ռազմավարություն:
«Ոմանք մատնացույց են անում փակված կամ լուծարված ՓՄՁ` մոռանալով մատնացույց անել դրա փոխարեն բացված մի քանի ՓՄՁ-ներին: Ներդրումային վիճակի բարելավման ու զբոսաշրջության զարգացման համար բոլորս ենք պատասխանատու»,- ասաց նախարարը: