Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող «Որբերի գորգը» կցուցադրվի Սպիտակ տանը: Այդ մասին, ըստ «Ակօս»-ի, հայտնել են Սպիտակ տնից:
Հաղորդագրության մեջ նշվել է. ««Որբերի գորգ» անունով հայտնի գորգը 1925 թվականին ներկայացվել էր նախագահ Քուլիջին՝ ամերիկացի ժողովրդից տեղահանված հայ որբերին մարդկային օգնություն ցուցաբերելու համար: Դրախտի պարտեզը պատկերող գորգի ստեղծումը տևել է 18 ամիս: 3.5 x 5.8 մետր չափով գորգը շատ լավ վիճակում է: 1929 թվականին, երբ ավարտվել է Քուլիջի պաշտոնավարման ժամկետը, գորգը առանձնացվել է` որպես նրա անձնական գույք, սակայն 1982 թվականին, որպես նվեր, հանձնվել Սպիտակ տանը՝ նախագահի ընտանիքի կողմից: Գորգն այն ժամանակվանից ի վեր մեկ անգամ է ցուցադրվել և դարձել հայ ու ամերիկացի ժողովուրդների բարեկամության հիշատակը»:
Ըստ Hürriyet-ի լուրի՝ նախորդ տարի ԱՄՆ ղեկավարությունը մերժել է Ցեղասպանությունը խորհրդանշող գորգը Սպիտակ տանը ցուցադրելու վերաբերյալ պահանջը:
Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող գորգը Սպիտակ տանը կցուցադրվի նոյեմբերի 18-23-ը: