Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին, իսկ թեկնածուների մասին քննարկումները ՀՀԿ ԳՄ նիստում կմեկնարկեն արդեն այս շաբաթ. խորհրդարանում լրագրողներին տեղեկացրեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, ով Սփյուռքում կունենա ազդեցություն, լինի ապակուսականացված։ Այս չափորոշիչները պետք է պահպանենք: Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, ապա մեր երկրում, այո, կան նման մարդիկ, անունները հիմա չեք կարող իմանալ, որովհետև մենք այդ քննարկումները դեռ չենք ծավալել»,- նշեց Բաղդասարյանը` հավելելով, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է անկուսակցական լինի:
Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուի հարցին, նա նշեց, որ մինչև վարչապետի թեկնածուին անցնելը պետք է քննարկեն նախագահի թեկնածուի հարցը: «Հիմա այդ հարցի հետ կապված որոշակի քննարկումներ չունենք»,- ասաց պատգամավորը:
Բաղդասարյանը, անդրադառնալով նախագահի մոտ խորհրդարանականների հետ տեղի ունեցած հանդիպմանը, ասաց, որ ընդհանուր հարցեր են քննարկվել, գնահատականներ նախագահի կողմից չեն հնչել: