|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Կառավարությունում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են այն բոլոր հարցերը, որոնք հետաքրքրում են երկուսին: Մասնավորապես` քննարկվել են «Արարատ ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը, կառավարություն-Ազգային ժողով հարաբերությունները և ներդրումային միջավայրի վերաբերյալ մի շարք հարցեր»,- նշեց նա:
Իսկ թե ո՞ւմ նախաձեռնությամբ էր կազմակերպվել հանդիպումը, Կարապետյանն ասաց, որ մանրամասներ հաղորդել չի կարող: