կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-10 11:44
Աշխարհ

Հանդիպման ժամանակ ինչ-որ զիջումներ եղել են. Զելենսկին՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Հանդիպման ժամանակ ինչ-որ զիջումներ եղել են. Զելենսկին՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններըն ու նշել, որ առայժմ նա «ոչ-ոքի» է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Այսօր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ինչ-որ զիջումներ եղել են, ես դա զգացի... Ես չգիտեմ՝ ով ում, հիմա կարևոր է դիվանագետ լինել, մենք նոր ենք սկսել խոսել: Եկեք դեռևս ասենք ոչ-ոքի»,- ասել է Զելենսկին «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովից հետո:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը Պուտինի հետ բանակցությունները «բարդ» է բնութագրել և նշել, որ հանդիպումը նախատեսված ժամանակից երկար է տևել:

«Այն պետք է տևեր 20 րոպե, բայց տևեց գրեթե մեկ ժամ: Բաղկացած էր երկու մասից. երբ մենք բոլորով միասին էինք, իսկ հետո՝ դեմ առ դեմ: Կարելի՞ է արդյոք պայմանավորվել: Բարդ է, բայց այսօր եղան ակնթարթներ, երբ մենք որոշ բաների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցինք»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է նաև, որ Պուտինը բծախնդիր է, հետևաբար նրա հետ բանակցություններ վարելը դժվար է:

«Նա բոլոր հարցերը քննարկում է՝ անդրադառնալով բոլոր մանրուքներին: Եվ մենք սկսում ենք կարգավորել ամեն բառը: Դա բարդ է: Ես ուղղակի ուրիշ մարդ եմ, ավելի արագ. ես մեկ անգամ մտածում եմ և վերջ, պայմանավորվեցինք: Բայց ոչ, այստեղ այլ կերպ է, այլ բնական կենսամեխանիկա է»,- ամփոփել է Զելենսկին: