կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 17:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր սխալներից մեկը 94 թ-ին կանգ առնելն էր, էսօր մենք դրա պատասխանը ստանում ենք․ Աշոտ Ավագյան

Պետական քաղաքականությունը պետք է լինի ռևանշի տեսքով՝ ուրիշ տարբերակ չունենք, մարդն ինչքան ապրում է՝ կռվում է՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց արվեստագետ, ՀՅԴ Սիսիանի կոմիտեության անդամ Աշոտ Ավագյանը։

Սահմանագծմանն ու սահմանազատմանն ընդառաջ Սյունիքի տարածքները ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական որակելը նրա համար անհասկանալի է, և համարում է, որ միակ բանը որ կարող ենք անել ընդվզումն է։

 «Ընդվզումը պետք է լինի բոլոր դրսևորումներով, ու էական չէ՝ հանրահավաք կլինի, թե ինչ կլինի, հիմա փաստի առաջ են կանգնեցրել մեզ, պետք է ճանապարհներ գտնենք դուրս գալու համար»,-ասաց Աշոտ Ավագյանը։

Սահմանամերձ համայնքների բնակիչներին թեթև զինատեսակներով զինելը, նրա համոզմամբ, անվտանգության խնդիր չի կարող լուծել՝ պետության գործառույթն է պաշտպանել սահմանների անխախտությունն ու ժողովրդի անվտանգությունը։

«Պետական քաղաքականության հիմքում պիտի դրվի ռևանշի գաղափարը, սկսած բույսից, կենդանուց, նույնն էլ մարդու մոտ է՝ եթե ուզում ես ապրել, պիտի կռիվ անես, դրա համար մի 130 տարի առաջ Դաշնակցության հայրերը հարատև կռվի մասին էին խոսում»,-ասաց Աշոտ Ավագյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․