| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության այսօրվա նիստում Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է և ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին: Ուշագրավ է, որ Կարապետ Գուլոյանի այս նշանակումը հաջորդեց ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ տեղի ունեցած վերջին խմորումներին:
Yerkir.am-ը ԲՀԿ-ականներից փորձեց պարզել, թե արդյո՞ք սպասելի էր իրենց արդեն նախկին կուսակցի նշանակումը նման պաշտոնի:
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանըն ասաց, որ մեզանից է տեղեկանում Գուլոյանի նշանակման մասին, հետո հավելեց. «Միգուցե քաղաքապետ աշխատելու ժամանակ նորմալ աշխատել է, արդարացրել է իրեն, հետևաբար` արժանի է: Ես Աբովյան քաղաք մտնելիս երբևէ տհաճ բաների ականատես չեմ եղել: Ամեն ինչ մաքուր է, կազմակերպված»:
Դիտարկմանը, թե հնարավոր է` այս նշանակումը նվեր էր Ծառուկյանին, Խաչատրյանն արձագանքեց. «Վախեցիր նվեր անող դանայացիներից»: Հարցին, թե ինչո՞ւ մեջբերեց այդ թեւավոր խոսքը, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ նվերի խնդիր կա»: