Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում դեռևս ԲՀԿ-ական Վահան Բաբայանն ասել էր, որ պատրաստվում է լքել կուսակցության շարքերը, քանի որ իր քաղաքական հայացքները տարբերվում են ԲՀԿ ղեկավարի որդեգրած քաղաքականությունից:
ԲՀԿ-ն լքած պատգամավոր Արագած Ախոյանն ուզում է հավատալ, որ ոչ բոլորը դուրս կգան ԲՀԿ-ից: «Գիտենք, որ քաղաքական տրավմայից հետո ԲՀԿ-ն, բնականաբար, կունենար վերադասավորման խնդիր, քաղաքական կուրսի որդեգրման խնդիր: Ուղղակի դա բնական եմ համարում»,- Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ԲՀԿ-ում տիրող իրավիճակի մասին, նշեց պատգամավորը:
Նրա կարծիքով` ԲՀԿ-ի դեպքում խելամիտ որոշումը ընդդիմադիր դաշտում մնալն է: «ՀՅԴ-ի համար ճիշտը իշխանությունների հետ համագործակցելն էր, որովհետև 125 տարվա կուսակցություն է, ունեն կայուն ընտրազանգված և ճիշտ վարվեցին, որ որոշեցին պատասխանատվության բեռը կիսել այս ծանր պահին, բայց ԲՀԿ-ի դեպքում... Մենք գիտենք, որ ԲՀԿ-ի ծաղկուն շրջանն արդեն անցել է, մենք գիտենք ինչ տրավմա տարավ ԲՀԿ-ն անցյալ տարի և այսօր պետք է հնարավորինս կարողանա պահել կուսակցության շունչը, դիրքը, այլ ոչ թե մաս կազմել իշխանությանը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն այսօր պատրաստ չէ իշխանությունների հետ համագործակցելուն:
Արագած Ախոյանը նշեց՝ ակնհայտ է փաստը, որ «ԲՀԿ-ն դեպի անկում է սահել», բայցեւ կարծում է, որ «ինչ-որ մի բան կմնա»:
Նրա խոսքով՝ Ծառուկյանի գործոնը շատ մեծ դեր է խաղացել այդ կուսակցության հարցում, ԲՀԿ-ն ձևավորվել էր Գագիկ Ծառուկյանի առանցքի շուրջ, սակայն եղավ այն, ինչ եղավ, և Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալը մեծ հարված եղավ ԲՀԿ-ի համար:
Ինչ վերաբերում է Արագած Ախոյանի քաղաքական ապագային, պատգամավորը նշեց, որ դեռ ոչ մի որոշում չունի: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդգրկվի ՀՀԿ ցուցակում, պատգամավորը պատասխանեց, որ բացառված չէ: