|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բերյո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսյանը Հյսիսային Ամերիկա իր այցելության ընթացքում , Չորեքշաբթի, Հոկտեմբեր 22, 2014ին, ԱՄՆ Արեւելյան Թեմի Առաջնորդ՝ Օշական Արք. Չոլոյեանի ընկերակցությամբ, այցելել է Հայ Օգնութեան Միության Բոսթանի Կեդրոնական գրասենեակ և տեսակցություն է ունեցել ՀՕՄի Կեդրոնական վարչութեան եւ ՀՕՄի ԱՄՆ Արեւելեան շրջանի վարչության անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Սիրիահայ համայնքին հուզող հարցերը: Սրբազան Հայրը բարձր է գնահատել Հայ Օգնութեան Միության մարդասիրական գործունեությունը Սիրիայի տարածքում և առ ի երախտագիտութիւն ՀՕՄի կողմից Սիրիահայությանը հատկացված անմիջական օժանդակություններին, Հայ Օգնության Միությանը շնորհել է «Բերիոյ Հայոց Թեմի Ծառայութեան Շքանշան»:

