Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գարեգին Նժդեհի արձանը պետք է տեղադրվի նրա անունը կրող հրապարակում, որտեղից սկսվում է նրա անվան փողոցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա հավելեց, որ թեև դա իր կարծիքն է, սակայն Երևանի ավագանու որոշելիքն է, թե արձանը որտեղ պետք է տեղադրվի:
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունն էլ հոկտեմբերի 29-ի` ավագանու նիստում կարծիք է հայտնել, որ արձանը պետք է տեղադրվի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, և առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մյուս նիստին ու ժամանակ տալ` հանրային քննարկումների համար: Սակայն առաջարկությունը մերժվել է: Եվ իրենք ստիպված են եղել կողմ քվեարկել, հակառակ դեպքում` կստացվեր, թե դեմ են քվեարկում հենց արձանը տեղադրելուն: Արձանը տեղադրվելու է Հանրապետության հրապարակին մոտ գտնվող նորակառույց պուրակում, որն էլ անվանակոչվելու է Գ. Նժդեհի անունով:
«Կարևորը` կա Նժդեհի արձանը և քաղաքում իր տեղը կունենա»,- ասաց Անահիտ Բախշյանը, հայտնեց նաև, որ արձանը բավական տպավորիչ է ու լիովին ներկայացնում է Նժդեհի կերպարը: