Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն Facebook-ի իր էջում կազմակերպել է հարցախույզ, որով ուզում է իմանալ ե՛ւ Հայաստանի քաղաքացիների, ե՛ւ արտերկրի հայերի տեսակետը, թե «Համաձա՞յն եք, որ Երևանում Արամ Մանուկայնի արձանի դիմաց տեղադրվի բազմալեզու հուշատախտակ, որպեսզի տեղեկացվի այցելուներին եւ զբոսաշրջիկներին, թե ի՞նչ է մարմնավորում արձանի տերը»։
Ձեր քվեն կարող եք տալ այցելելով Քաղաքային կոմիտեի էջը հետեվյալ կապով․
Հիշեցնենք, որ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն մի քանի ամիս առաջ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ արտոնություն ստանալու, որպեսզի Արամ Մանուկյանի արձանի դիմաց տեղադրվի Արամ Մանուկյանի կենսագրությունը մի քանի տողով ներկայացնող բազմալեզու ցուցանակ։
Քաղաքապետարանը մերժել էր առաջարկը։ Քաղաքային կոմիտեն դիմել է արդեն Երեւանի ավագանու ԲՀԿ եւ «Լույս» խմբակցություններին, առաջարկելով ցուցանակի տեղադրման հարցը բարձրացնել ավագանու նիստում, ցուցանակի տեղադրման հարցում դրական որոշնան հանգելու հույսով։
Հավելյալ մանրամասնությունների, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի միջև նամակագրության ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հասցեն․