|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Կիմ Երիցյան» մշակութային-հասարակական կազմակերպություն հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ՀՀ կինոյի և թատրոնի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանն այսօր ցավոք մեզ հետ չէ: Հաշվի առնելով նրա թողած մշակութային մեծ ավանդը, ժողովրդի սերն ու ակնածանքը նրա մեծության հանդեպ՝ ցանկանում ենք, որ Երևան քաղաքում տեղադրվի Կիմ Երիցյանի արձանը: Կարծում ենք, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար սա նույնպես կարևոր է, հայ մշակույթի արժեքները պահպանելու գործում էլ շատ կարևոր նախաձեռնություն:
Արձանի տեղադրման վայրի համար դիմել ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հուսով ենք, որ մեր դիմումն անարձագանք չի մնա և Երևան քաղաքում կգտնվի մի հատված, որտեղ կկանգնեցնենք Կիմ Երիցյանի արձանը: Սա մի նախաձեռնություն է, որը պետությունից ֆինանսավորում չի պահանջում: Մեզ ընդամենը պետք է տարածք, մեր նախաձեռնությունն իրականացնելու համար»: