կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-10-27 11:00
Քաղաքական

Սարգսյանն ու Ալիեւն այսօր կհանդիպեն

Սարգսյանն ու Ալիեւն այսօր կհանդիպեն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով Ֆրանսիայի Հանրապետությունում է:

 

Այցի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահի հետ: Կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

 

Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններ: