|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 6-ին անձնական հանդիպում կունենան Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, փոխանցում է lenta.ru-ն։
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն ուրբաթ օրը Ֆրանկֆուրտում։ Առանձնազրույցը տեղի կունենա այն ժամանակ, երբ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, հավաքվեն Գերմանիայում գտնվող ամերիկյան ավիաբազայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Bloomberg-ը հայտնում է, որ Ուկրաինայի դաշնակիցները ցանկանում են ուրբաթ օրը հանդիպել Գերմանիայի Ռամշտայն քաղաքում՝ քննարկելու Կիևին հետագա աջակցություն տրամադրելու մասին: