կարևոր
2602 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-16 09:07
Քաղաքական

Ալիևն այսօր իր երկրում շատ բարձր վարկանիշ, որը չի ունեցել անգամ 2018-ին փողոցով իշխանության եկած ՀՀ այսօրվա վարչապետը․ Արտյոմ Տոնոյան

Ալիևն այսօր իր երկրում շատ բարձր վարկանիշ, որը չի ունեցել անգամ 2018-ին փողոցով իշխանության եկած ՀՀ այսօրվա վարչապետը․ Արտյոմ Տոնոյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը գրում է.

«20 տարի առաջ՝ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին, Ադրբեջանում նախագահ «ընտրվեց» Իլհամ Ալիևը։

Ուղիղ 20 տարի անց՝ 2023թ. հոկտեմբերի 15-ին, նա ամփոփեց իր 20-ամյա իշխանության արդյունքները՝ Ստեփանակերտում, Սարսանգի ջրամբարի մոտ և Իվանյանում՝ տնկելով Ադրբեջանի դրոշը։

Իլհամ Ալիևն իշխանության էր եկել արյունով, խեղդել հետընտրական պրոցեսը արյան մեջ, կեղծել էր ընտրություններ բազում ու աշխարհում ուներ բռնապետի ու կոռուպցիոների համբավ։

Բայց, չնայած այդ ամենին, նա ունի այսօր իր երկրում շատ բարձր վարկանիշ, այնպիսի վարկանիշ, որը չի ունեցել անգամ 2018-ին փողոցով իշխանության եկած ՀՀ այսօրվա վարչապետը։

Հողահավաքով ու հող պահելով լեգիտիմությունը էդպիսի բան է, ու դա չի աշխատել մենակ Հայաստանում։

Չի աշխատել, որովհետև նյութը էն է, ինչ կա։ Չես կարող նյութի որակը փոխել, ճիշտ էնպես, ինչպես ոչ մի քիմիկոս չի կարող բամբակը ոսկի դարձնել։

Մեր նյութը էս է»։