Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին երեկ խոսել է ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ հավանական համարելով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: «Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն հնարավորինս շուտ Փարիզում գագաթաժողով անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը և կհամաձայնեն կառուցվածքային բանակցությունների, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության»,-ասել է Փսաքին: Սակայն հայտնի չէ՝ արդյոք հանդիպումը կկայանա, և եթե այո՝ երբ:
«Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից ճշտել այդ հարցը, սակայն նա պատասխանեց, որ Ս. Սարգսյանի այցերի ու հանդիպումների մասին իրենք տեղեկացնում են պատշաճ կարգով և ժամանակին: Սակայն մեր դիվանագիտական աղբյուրներն ասում են, որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և Ալիևն ու Սերժ Սարգսյանը հավանաբար կհանդիպեն հուլիսի վերջին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։