կարևոր
4027 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-05 14:57
Քաղաքական

2016-ին Ալիեւն էր խոսում Արցախի անկախությունից, իսկ այսօր Նիկոլն է հիմնավորում, որ Արցախն Ադրբեջանի մաս է․ Էդուարդ Շարմազանով

2016-ին Ալիեւն էր խոսում Արցախի անկախությունից, իսկ այսօր Նիկոլն է հիմնավորում, որ Արցախն Ադրբեջանի մաս է․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Կապիտուլյանտներ,մի փորձեք 2016-ի Ապրիլյան հաղթանակած ու ձեր բերած 44-օրյա կործանարար պատերազմ-կապիտուլյացիայի միջեւ զուգահեռներ փնտրել։

Ապրիլյան պատերազմում Հայաստանը հաղթել է։

Հաղթել է եւ մարտի դաշտում,քանի որ Ադրբեջանին չի հաջողվել որեւէ բնակավայր գրավել,եւ դիվանագիտական ճակատում։

Ապրիլյանին Ադրբեջանն է զինադադար խնդրել Մոսկվայի միջնորդությամբ ու հայկական բանակցային դիրքերն ավելի են ամրապնդվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգերով։

Ինքս որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ, 2016-ի ապրիլի 19-ին Մոսկվայում Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի ներկայությամբ ասել եմ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն այլընտրանք չունի։

Դե տղա՞ եք ,պետակա՞ն այր եք հիմա Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ նման բան ասեք։

Եվ վերջապես,Ապրիլյանից հետո ,2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւն էր բողոքում,որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։

Սերժի ժամանակ նույնիսկ Ալիեւն էր խոսում Արցախի անկախությունից,իսկ այսօր Նիկոլն է հիմնավորում,որ Արցախն Ադրբեջանի մաս է։

Հիմա ձեր բերած պատերազմի ու աղետի մասին։

Նիկոլիզմն է 5.000 նահատակների պատասխանատուն։

Նիկոլն է Արցախի 75 տոկոսը՝Շուշի ու Հադրութ տվել։

Նա է ասել «Ադրբեջանը կառուցողական է»։

Նա է ասել «սեփական զրոյական կետից»

բանակցություն սկսելու մասին։

Նա է զենքը փոխարինել «կլուբնիկով»։

Նա է СУ-30 գնել առանց հրթիռների։

Նա է 44 օր խաբել ժողովրդին, թե հաղթում ենք։

Նա է պատերազմ հրահրել իր սադրիչ «Արցախը Հայաստան է եւ վերջ » թեզով։

Նա է 2020-ի հոկտեմբերի 19-ին մերժել Պուտինի պատերազմը կանգնեցնելու առաջարկը։

Նա է կանոնավոր բանակը սարքել «էրատո» ջոկատների PR-ի առարկա։

Նա է համաձայնվել Գորիս-Կապան ճանապարհը տրամադրել ադրբեջանցիներին։

Նա է լուռ համաձայնվել Բերձորի եւ Աղավնոյի հանձնմանն ու հայաթափմանը։

Նա է փաստացի հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից։

Նա է իր անհեթեթ ու քաոսային քայլերով մեզ մոտեցնում ազգային նոր ու վերջնական խայտառակության։

Այսքանից հետո գոնե լռեք»։