Միասին կարող ենք
կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 15:55
Աշխարհ

ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը

ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը

ԱՄՆ սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ հինգերորդ անգամ մերժել է օրինագիծը, որով պետք է սահմանափակվեին Իրանի դեմ պատերազմ վարելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը:

Ձայները բաժանվել են հիմնականում ըստ կուսակցության. դեմոկրատները կողմ են քվեարկել, հանրապետականները՝ դեմ: Հանրապետականներին է միացել մեկ դեմոկրատ սենատոր՝ Ջոն Ֆեթերմանը, իսկ հանրապետական Ռենդ Փոլը, միանալով դեմոկրատներին, կողմ է քվեարկել օրինագծին:

Բանաձևը պահանջում էր, որ նախագահը «դուրս բերի Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանում կամ Իրանի դեմ ռազմական գործողություններից, եթե դա հստակ բացահայտորեն  չէ պատերազմի հայտարարմամբ կամ ռազմական ուժի կիրառման հատուկ լիազորությամբ»։

Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը հայտարարել է, որ բանաձևն ամեն շաբաթ քվերակության կդրվի, մինչև հանրապետականները «ողջամիտ չգտնվեն և չօգնեն վերջ դնել պատերազմին»:

«Ամեն օր, ինչ շարունակվում է այս աղետալի պատերազմը, Դոնալդ Թրամփն ավելի ու ավելի խորն է մխրճվում փոսի մեջ», – ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հրադադարը երկարաձգելու մասին, մինչև Իրանը կներկայացնի իր առաջարկները, և քննարկումները կավարտվեն: Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Թրամփը դեռ հստակ վերջնաժամկետ չի սահմանել Իրանի առաջարկները ստանալու համար: