|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր կառավարության նիստում մերժվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Թուրքիայի կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծով ամրագրվում է 8 տարածքային պահանջատիրություն:
«Կառավարությունը գտնում է նմանատիպ օրինագծի ընդունումը ոչ նպատակահարմար»,- ասաց Շավարշ Քոչարյանը: