|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրին ներկայացրեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած` «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված` ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացությունը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում մտցնել, մասնավորապես` սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը նվազեցնել 50 տոկոսով` թեթևացնելով երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը:
Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ գործադիրը ևս կիսում է ՀԱԿ պատգամավորի մտահոգությունը, սակայն այն չափորոշիչները, որոնք դրված են առաջարկվող փոփոխության հիմքում, չեն կարող օբյեկտիվորեն ներկայացնել վարորդների իրական սոցիալական վիճակը։
Այսպիսով` կառավարությունը բացասական եզրակացություն տվեց պատգամավորի կողմից ներկայացված օրենսդրական նախագծին։