Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չէի շտապի հոռետեսական եզրակացություն անել, թե ընդդիմադիր շարժումը տապալվեց։ Ես չգիտեմ մի ուժ, շարժում, հեղափոխություն, որը հաջողություն ունենա մի քանի ամսում։ Նիկոլ Փաշինյանը քանի՞ անգամ է ձախողվել։ Միայն այն, որ այսինչ օրը՝ այսինչ ժամին Փաշինյանը հրաժարական չտվեց, չի նշանակում, որ ընդդիմադիր շարժումը ձախողվել է։ Factor TV-ի հետ զրույցում նշել է , ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Խաչատրյանը համաձայն չէ այն դիտարկմանը, որ մարդիկ չեն հավատում «եթե Փաշինյանը չգնա, Հայաստանը կկործանվի» լոզունգին կամ չեն վստահում ընդդիմությանը, որ կկարողանա հեռացնել նրան։ Խաչատրյանը համեմատություն անցկացրեց 2022-ի ապրիլի հետ, երբ Փաշինյանը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, ապա մեր հոռետեսական կանխատեսումներն իրականություն են դառնում։ Իսկ թե ինչո՞ւ մարդիկ ընդդիմությանը որպես փրկիչ չեն դիտարկում, Խաչատրյանը պատասխանեց․ «Եթե մեզ չեն դիտարկում որպես փրկիչ Փաշինյանից, այլ փրկիչներ պետք է կարողանանք գտնել, այլ փրկիչներ պիտի ի հայտ գան։ Փրկիչը որևէ տեղ չի վաճառում, որ գնես, պիտի ծնվի։ Կազմակերպված ուժը մենք ենք։ Սրբազանը, լինելով խարիզմատիկ առաջնորդ և լինելով Տավուշի հոգևոր հովիվ և նաև ազգային մարդ, որ դեռւս 2020 թվից խոսում էր այս մասին՝ առաջացավ որպես առաջնորդ։ Շուտ է պնդել, որ Բագրատ Սրբազանի շարժումը ձախողվել է»։
Լրագրողի հարցին, թե գուցե մարդիկ «նախկինների վերադարձի» վտանգն են տեսնում, հակադարձեց․ «Ովքե՞ր են նախկինները, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երբեք չեն ասել, որ իրենք են շարժման հետևում կանգնած։ Ես աջակցում եմ՝ վայ հետ ա գալիս։ Ես չեմ աջակցում՝ հա, բա ինչի՞ չես աջակցում, ձեռերդ լվանո՞ւմ ես, գնա՞ս։ Չես խոսում, պիտի ասեն՝ երկրում սենց իրավիճակ ա, չես խոսում։ Ինչ էլ անեն էդ ձեր ասած «նախկինները», միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կքննադատեն։ Իրենց նպատակը՝ դժգոհություն գեներացնելն է։ Իրենց պետք է հակահերոս, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ցույց տան որպես հերոս»։ Խաչատրյանն ընդգծեց, որ բոլոր ուժերը, բացառությամբ՝ Փաշինյանին սատելիտների, դեմ են գործող իշխանությանը։
Ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն է հրավիրել ներկայիս արատավոր երևություների վրա, որոնք 2018-ին իշխանափոխություն իրականացնողները վերագրում էին նախկիններին։ «Ինքը ոչ թե նախկին հոռի բարքերի դեմ է պայքարել, այլ այդ բարքերը օգտագործում է սեփական իշխանության և սեփական կլանի բարեկեցության համար»։
Խոսելով Փաշինյանի արբանյակ ուժերի մասին՝ Խաչատրյանն ասաց, որ դրանք փորձում են Փաշինյանի դեմ շարժումը, դարձնել խորհրդարանական ընդդիմության դեմ շարժում՝ հասկանալով կամ չհասկանալով, թե խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի համար ինչ մեծ պատնեշ է, ինչքան գլխացավանք է իր համար ստեղծում։
Խաչատրյանը Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքներն» ու Արմեն Գրիգորյանի «Քարվաճառյան սկզբունքները» սարսափելի արմատական սկզբունքներ է որակել։ «Այսինքն՝ մարդն ասում է՝ 2018-ին գիտեր, որ Ղարաբաղի հարցը լուծված է՝ ոչ հօգուտ Հայաստանի։ Ինքը սրեց իրավիճակը։ Ինչո՞ւ, եթե գիտեր, որ հակառակն է»։
Խոսելով Ալմա-Աթայիի հռչակագրից՝ Խաչատրյանն այն բլեֆ է համարում, որի տակ քարտեզ չկա, իսկ եթե դա է ընդունվում իրավական հիմք, ապա պետք է այն մեկնաբանել այնպես, ինչպես իրականում կա, և ոչ այնպես, որ Ադրբեջանն է պահանջում։
Զրույցի թեմաներից մեկը ԵՄ-ին Հայաստանի անդամկցության հարցն էր։ «2024-ի ապրիլի 5-ին Եվրոպան ասաց՝ համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագիր։ Դա՛ է էսօր ձեր մոտիկության աստիճանը։ Եվրոպան չի ասում, որ դիմեք, մենք կդիտարկենք։ Դու, ստեղ՝ քո երկրի մեջ կռիվ ես գցում ի՞նչի համար։ Գիտե՞ս՝ ինչի համար, որպեսզի Փաշինյանի զիջել-չզիջելու նարատիվը փոխվի ԵՄ-ականների և ԵԱՏՄ-ականների միջև»։