|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Այսօր տեղի ունեցավ ազգությամբ զազա Էրդալ Շահիլի «1915թ. դահճի փոխակերպումը» գրքի շնորհանդեսը:
Շահիլը ծնվել և մեծացել է Գերմանիայում, մասնագիտությամբ շինարար-ինժեներ է: Նրա պապերը Դերսիմից են եղել, 1915-ի ջարդերի ժամանակ փախել են Արևմտյան Հայաստանից: Ցեղասպանության մասին Շահիլն իմացել է ծնողներից: «Գիրքս գրելու համար առիթ է հանդիսացել զարմիկս: Նա Գերմանիայի հայ համայնքի ղեկավարն էր»,- ասաց նա:
Էրդալն այսօրվա միջոցառման ժամանակ կոչ արեց Թուրքիային, որպեսզի առերեսվի պատմական իրականության հետ և ընդունի Ցեղասպանության փաստը: «Դժբախտաբար, հասարակության մեծամասնությանը չի հետաքրքրում այս իրողությունը, և մի փոքր մասն է պատրաստակամություն հայտնում բարձրաձայնել»,- ասաց Շահիլը, նաև նշեց, որ իրքը ներողության հետ կապ չունի, քանի որ ներողությունը ոչինչ չի փոխում:
Ծաղիկ Նազարյան
Լուսվարդ Մարկոսյան