|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Բարսելոնայի Փաստաբանների միության Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովը (Icab) «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման» կոչ է արել կոտորածների 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված համաժողովում: Կլոր սեղանը մեկնարկել է ապրիլի 28-ին` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. միջազգային ճանաչում» հարցի քննարկումով:
Ապրիլի 29-ին հրապարակված հաղորդագրության համաձայն` հանձնաժողովի նախագահ Խուան Մերելո-Բարբերան համաժողովում կարևորել է պատմական հիշողության նշանակությունը և ընդգծել անհրաժեշտությունը, որ «ԵՄ երկրները միջազգային մակարդակով ճանաչեն 1915 թվականին հայերի դեմ իրականացված հարձակումների իրականությունը»:
Բարսելոնայի Փաստաբանների միության Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանը «արժանի է այս միջազգային ճանաչմանը, քանի որ այդ կոտորածները դատապարտող միջազգային վճռի բացակայությամբ անհրաժեշտ է, որ ԵՄ անդամ երկրները ճանաչեն եղելությունը: Այս քայլը կարող է ծառայել որպես իրավական փաստաթուղթ հայերի համար, ովքեր առնվազն կունենան միջազգային հանրության բարոյական ճանաչումը»: