|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է tvnz.co.nz նորզելանդական կայքը:
Կայքը հիշեցնում է, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը և պնդում է, որ հայերը զոհ են գնացել պատերազմին, շարունակում է պնդել, որ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ չի եղել:
«Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է պատմությունը կրկնվում, և դա ևս մեկ անգամ տեղի կունենա, եթե մենք չճանաչենք մեր անցյալը»,- ասել է Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հուրի Ելդիզյանը:
Կայքը նշում է, որ Գերմանիան, Հոլանդիան և այլ պետություններ, ինչպես նաև Ավստրալիայի որոշ նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն Նոր Զելանդիան դեռևս չի ճանաչել:
Նշվում է, որ Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Գարեթ Հյուգսը նախատեսում է խորհրդարանի քննարկմանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծ ներկայացնել: «Ես կոչ եմ անում խորհրդարանին աջակցել ինձ»,- ասել է նա: