|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Իրակլի Երկրորդ» ընկերակցությունը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ըստ Regnum-ի` Թբիլիսիի հայերի ասամբլեայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է ընկերակցության նախագահ Արչիլ Չկոիձեն:
«Վրաստանի խորհրդարանը ճանաչել է չերքեսների ցեղասպանությունը եւ դա արել է, որպեսզի զայրացնի Ռուսաստանին: Սակայն այդ քայլը վիրավորանք էր` ուղղված հայ ժողովրդին»,- նշել է նա:
Չկոիձեի խոսքերով` Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի շարք եվրոպական ժողովրդավարական երկրներ, ԱՄՆ նահանգներ, մինչդեռ Վրաստանում անգամ հուշարձան չկա: «Վրացիներն ու հայերը աստվածաշնչյան եղբայրներ են, սակայն վերջին տարիներին Վրաստանում ի հայտ են եկել քաղաքական գործիչներ, քաղաքագետներ ու պատմաբաններ, ովքեր փորձում են աղավաղել պատմությունը եւ հայտարարում են, թե երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները մշատպես լարված են եղել: Նույն մարդիկ պնդում են, որ մեզ դարերի բարեկամություն է կապում Ադրբեջանի հետ, սակայն դա սուտ է, քանի որ Ադրբեջանը ձեւավորվել է ընդամենը մոտ 100 տարի առաջ»,- հայտարարել է Չկոիձեն: Նրա կարծիքով ` դա անում են որոշակի ուժեր, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: