|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն սկսել է քավել մեղքերը: Օրեր առաջ շուկայում դրսևորած գազանությունից հետո, երբ «Ժողովուրդ»-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ի թիվս շատ սեղանների, կոտրում նաև անօգնական վիճակում հայտնված մի տիկնոջ սեղան, պարզվում է՝ ազդել է «դաստիարակված» մարդու վրա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վաղարշ Աբրահամյանը բջջային հեռախոս է նվիրել տիկնոջը, որպեսզի «սիրտը շահի»: Բացի այդ, երեկ հերթով մոտեցել է շուկայի վաճառականներին ու բարեհամբուր տոնով ասել, թե կարող են գնալ բողոքի ակցիայի: Սակայն որոշ վաճառականներ նշեցին, որ Աբրահամյանի այս քայլը ոչ թե ամոթի կամ բարեհաճության դրսևորում է, այլ սովորական խորամանկություն:
Բանն այն է, որ Վաղարշ Աբրահամյանը ևս շուկայում բազմաթիվ սեղանիկներ ունի ու երբ մյուս սեղանիկները ժամերով փակվում են ակցիայի պատճառով, Աբրահամյանին պատկանող վաճառասեղանների ոսկե զարդերն ավելի մեծ քանակությամբ են վաճառվում»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: