|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության շուրջ ծագած վեճը հասել է դատարան։ Ժողովուրդ օրաթերթը պաշտոնաիական աղբյուրներից տեղեկացավ, որ Ոսկու շուկայի Վաղարշ անունով հայտնի գործարարի «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն վարչական դատարան է դիմել ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ պահանջելով ընդունել իր համար բարենպաստ վարչական ակտ և տրամադրել օրենքով նախատեսված պետական աջակցությունը։
Մասնավորապես, ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԳՄՍ նախարարությանը՝ 2026 թվականի ապրիլի 21-ին ներկայացված հայտի հիման վրա ընդունել վարչական ակտ, որով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին կտրամադրվի «Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության նպատակով կատարված և փաստացի ներդրված դրամական ծախսերի 25 տոկոսի չափով փոխհատուցում։
Գործի նյութերից պարզ է դառնում, որ ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել ֆիլմի արտադրության համար և այժմ պահանջում է, որպեսզի նախարարությունը վերադարձնի այդ ծախսերի օրենքով նախատեսված 25 տոկոսը։ Ըստ ներկայացված հաշվարկների՝ պահանջվող գումարը կազմում է շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար»։