Armlur.am-ը գրում է, որ Armlur.am-ի թղթակիցը հայտնի բաղնիքի հարևանությամբ գտնվող ոսկու շուկայից հայտնում է, որ շուկայի սեփականատեր Վաղարշը զայրացել է, քանի որ իրեն պատկանող շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների մի մասը բացակայում է` նրանք գնացել են կառավարության շենք մոտ` բողոքի ակցիային մասնակցելու: Վաղարշի ցասումն այնքան մեծ է, որ նա այս պահին չի մտածում, թե ինչպես է վերականգնվելու նյութական կորուստը: Ի դեպ, տեղեկանալով, թե որքան զայրացած է Վաղարշ Աբրահամյանը, ցույցին մասնակցող ոսկերիչների մի մասը հետ է վերադառնում: