| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակը» գրում է.
«Խորենացու փողոցի «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի պատրաստվում վճարել էկոնոմիկայի նախարարության՝ շուկայի վերահսկողության տեսչության կազմած 65 միլիոն դրամի տուգանքը: Նա փետրվարի 21-ին վարչական դատարանին հայց է ներկայացրել ակտը առոչինչ ճանաչելու պահանջով։ Այս մասին մեր թղթակցին տեղեկացրել է գործարարը։ «Իրենք շատ անգրագետ, լկտի, անհիմն բաներ են արել»,–ասել է նա՝ հավելելով, որ շուկայի վերահսկողության տեսչության պետը տուգանելու իրավունք չուներ։ Նրա խոսքով, նման լիազորություն ի պաշտոնե միայն էկոնոմիկայի նախարարն ունի։
«Հժ»-ն ավելի վաղ գրել էր, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում դեկտեմբեր ամսին իրականացրած ստուգումների արդյունքում ընկերության տնօրեն Նունե Նալբանդյանը, ով գործարար Վաղարշ Աբրահամյանի կինն է, փետրվարի 10-ին տուգանվել էր 65 միլիոն դրամով»:
 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։