Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Արդեն հայտնել ենք, որ ոսկու շուկայի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել շուկայի, այնուհետև նաև ՀՀ կառավարության շենքի առջև: Մոտ 100 աշխատակիցներ դժգոհում են Լեւոն Խալիկյանի ղեկավարած՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության գործունեությունից, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացրած ստուգումների արդյունքում խոշոր չափով տուգանքներ է նշանակել:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին ՀՀ կառավարության շենքի մոտ հանդիպեց կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ոսկերիչները դժգոհեցին, որ տուգանքներն անօրինական են:
«Ժողովուրդն այսօր չեղած տեղից հարկերը տալիս է, ամեն ինչ անում է, մի կերպ ընտանիքներս պահում ենք, էլ ի՞նչ եք ուզում»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Ղազարյանը, լսելով բողոքները, վերցրեց քաղաքացիներից մի քանիսի հեռախոսահամարները և հավաստիացրեց, որ հարցին լուծում կտրվի: Բնակիչներն էլ, իրենց հերթին, սպառնացին, որ եթե խնդրին լուծում չտրվի, գործադուլ կհայտարարեն:
«Այսօր բոլորս տոկոսների տակ ենք, վարկեր ենք վերցրել, որ մեր ընտանիքները պահենք, բայց պետությունը մեր գումարները խլում է, հիմա ի՞նչ անենք, բոմժ դառնանք, ընկնենք փողոցնե՞րը»,- վրդովված ասաց ոսկերիչներից մեկը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: