|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
iLur.am-ը գրում է. «Այսօր կառավարության դիմաց կրկին բողոքի ցույց են անում «Շրջանառության հարկի մասին» օրենքից դժգոհ առեւտրականները: Մինչ ակցիայի մեկնարկը առավոտյան շուտ Երեւանի ոսկու շուկայի անվտանգության աշխատակիցները՝ սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հրահանգով եւ մասնակցությամբ մոտ հինգ-վեց սեղաններ են ջարդել:
«Լավ եմ անում, չեք ենթարկվում օրենքին, դրա համար էլ պատժում եմ ձեզ», - iLur.am_ին ասաց դրանից որոշ ժամանակ անց Հանրապետության հրապարակ եկած Վաղարշը: Նրա խոսքով, եթե տաղավարների վարձակալները չդադարեցնեն բողոքի ցույցերը, «իրանց տեղերը ուրիշներին է տալու»:
iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ոսկու շուկայի վարձակալները խուսափում են տեսախցիկների առաջ ելույթ ունենալ: Ոսկու շուկայում աշխատողների քանակն այս պահին շատ քիչ է»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան շուկայի սեփականատեր Վաղարշը զայրացել և ջարդուխուրդ էր արել ոսկու շուկայի սեղանները, քանի որ իրեն պատկանող շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների մի մասը բացակայում էր` նրանք գնացել էին կառավարության շենքի մոտ` բողոքի ակցիային մասնակցելու: