|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Չորրորդ իշխանությունը»-ն գրում է.«Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շարունակում է վրեժ լուծել նախօրեին կառավարության մոտ բողոքի ցույցին մասնակցած ոսկու առևտրականներից: Բավական չէ՝ նախօրեին նա ջարդուփշուր էր արել առևտրականների սեղանները, հիմա էլ որոշել է խզել նրանց հետ աշխատանքային պայմանագրերը:
«ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ նա պայմանագիրը խզելու որոշում է կայացրել՝ իբր շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Երեկ առևտրականները Վաղարշից նման բովանդակությամբ գրություն են ստացել. «Ձեզ զգուշացնում ենք, որ շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով, մեր տնտեսական կարիքների համար՝ ձեր պայմանագիրը կլուծարվի 15 օրվա ընթացքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: