|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուսանողից 40 հազար դրամ պահանջած դասախոսի վերաբերյալ դատախազություն է դիմել անձամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Երևանի դատախազություն ստացված բողոքը ուղարկվել է Կենտրոնի դատախազություն` ուսումնասիրության: Այս պահի դրությամբ` այլ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ինտերնետում տարածվեց մի ձայնագրություն, որում լսվում է, թե ինչպես է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանը ուսանողին ասում, թե 40 հազար դրամի դիմաց կարող է պարապմունքներ անցկացնել, օգնել քննության եւ ստուգարքի հարցում: Նաև խորհուրդ է տալիս օգտվել մաթեմատիկայի դասախոսի ծառայություններից: Այս ձայնագրության հրապարակումից հետո դասախոսն ազատվել է աշխատանքից: